Համակարգեր

img
Ավտոմատացված համակարգեր և ծրագրային լուծումներ

Սելեկտիվ անցումային համակարգ

«Էլլիպս»-ը հաջողությամբ իրականացնում է մուտքի վերահսկման համակարգերը՝ հաշի առնելով սեփական նախագծման աշխատանքային ժամանակը, որը հաստատված է տարբեր մասշտաբների գործունեության համար: Համակարգում օգտագործվում են «Էլլիպս»-ի սեփական արտադրության պտտադռնակներ:

Ավտոմատացված կայանման համակարգ

«Էլլիպս» ընկերությունը տեղադրում է նաև ավտոմատացված կայանման համակարգեր ծրագրային և ապարատային ապահովման հիման վրա, որը նախագծած է՝ ապահովելու կայանման համակարգերի արդյունավետ կառավարումը:

Աբոնենտային համակարգ

Աբոնենտային այս համակարգը հնարավորություն է տալիս օգտվողներին նախապես տրամադրել քարտեր՝ տարբեր գրաֆիկներով և պայմաններով, և վերահսկել նրանց անցուդարձը: Ացելություները կարող են լինել մեկանգամյա, ամսական՝ ֆիքսված քանակությամբ, տարեկան՝ անսհամանափակ, ինչպես նաև՝ ըստ սպառած ժամերի, իսկ այս ամենի վերահսկողությունը կատարվում է ավտոմատացված համակարգի շնորհիվ:

Ջերմաստիճանի վերահսկման համակարգ

Այս ծրագրային ապահովումը հնարավորություն է տալիս սենյակներում նախապես տեղադրված ջերմային տվիչների օգնությամբ ծրագրով վերահսկել սենյակների ջերմաստիճանը:Նախապես սահմանվում է յուրաքանչյուր սենյակի նվազագույն և առավելագույն ջերմաստիճաններ: Ծրագիրը ամեն պահի թարմացնում և ցուցադրում է սենյակների ջերմաստիճանը և ձայնային ազդանշան է արձակում՝ ցանկացած սենյակի ջերմաստիճանի նորմայից բարձր կամ ցածր լինելու դեպքում:

Անվտանգության աշխատակիցների վերահսկման համակարգ

Անվտանգության այս համակարգը հնարավորություն է տալիս անվտագության աշխատակիցներին սահմանված գրաֆիկով, իրենց կցված սարքերով, մոտենալ հսկիչ կետերին և ֆիքսել ժամը, ըստ որի տվյալ պահին տվյալ հսկիչ կետում  խնդիրներ չեն արձանագրվել: Այնուհետև այդ ողջ ինֆորմացիան ներբեռնվում է համակարգչի համապատասխան ծրագրի բազա: Ծրագիրը հնարավորություն է տալիս դիտելու ցանկացած ժամանակահատվածում անվտանգության աշխատակիցների կողմից կատարված աշխատանքը:

Հերթերի կառավարման համակարգ

Հերթերի համակարգը նախատեսված է հերթերի գոյացումը կանխելու և կարգավորելու համար: Հաճախորդը սպասարկվում է տերմինալից վերցված ծառայության կտրոնի համաձայն, որի կոդը (համարը)  գրվում է էկրանին և ուղղորդվում է դեպի համապատասխան պատուհան: Համակարգի վրա եղած ծառայությունների տեսակները նախապես մշակվում է պատվիրատուի պահանջով:

Ճաշարանում հաշվառման համակարգի ավտոմատացման համակարգ

Ծրագրային այս համակարգը հնարավորություն է տալիս կազմակերպություններին կից ճաշարաններին վերահսկել առևտուրը ինչպես նախապես կազմակերպությունում գրանցված աշխատակիցների քարտերով, այնպես էլ կանխիկ վճարումով և ծրագիր մուտքագրված ճաշացանկերով, որոնք էլ իրենց հերթին տարբերվում են իրենց տեսակներով: Հնարավոր է նաև քարտերով օգտվողների համար սահմանել օրվա համար առավելագույն գումար, ըստ որի, սահմանված գումարը գերազանցելու դեպքում աշխատակիցը վճարում է գումարի տարբերությունը:

Ներգրավված ապրանքեր