Ընկերություն

«Էլլիպս Ջիէյ»-ի առաքելությունն է ուսումնասիրել, նախագծել, արտադրել և սպասարկել անվտանգության այնպիսի ժամանակակից համակարգեր, որոնք կհամապատասխանեն ցանկացած հաճախորդի պահանջներին

ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ

«Էլլիպս ՋիԷյ» ՍՊԸ-ն Հայաստանում անվտանգության համակարգերի ոլորտում գործող առաջին ձեռնարկությունն է: Այն ստեղծվել է 1989թ-ին՝ որպես նեղ մասնագիտական կազմակերպություն՝ անվտանգության տեխնիկական միջոցների նախագծման, արտադրության, ներմուծման, տեղադրման և սպասարկման ոլորտում։Ներկա դրությամբ ձեռնարկությունը զբաղեցնում է մոտ 5500 քառ մետր ադմինիստրատիվ և 4.000 քառ.մետր արտադրական տարածք, որտեղ աշխատում են 100-ից ավելի բարձրակարգ մասնագետներ։ «Էլլիպս ՋիԷյ» ՍՊԸ-ն Հայաստանում անվտանգության համակարգերի ոլորտում գործող միակ ընկերությունն է, որն ունի ծրագրային անվտանգության միջազգային ստանդարտի սերտիֆիկատ՝ ISO 27001, որակի կառավարման սերտիֆիկատ ISO 9001:2008 /92Q10758/ և ISO 27001:2013 ստանդարտի սերտիֆիկատ, որն ուղղված է տեղեկատվական անվտանգության համակարգի, հաճախորդների անձնական տվյալների պաշտպանության մակարդակի բարձրացմանը, տվյալների մշակման և վերահսկման գործընթացի արդյունավետության բարելավմանը։ Ձեռնարկությունն ունի նաև հետևյալ լիցենզիաները՝

ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ
N11109
Նախագծում էներգետիկայի ոլորտում
N14394
Նախագծում կապի ոլորտում
N14392
Շինարարություն հիդրոտեխնիկայի ոլորտում
N11110
Շինարարություն էներգետիկայի ոլորտում
N14255
Շինարարություն կապի ոլորտում
N14393
Նախագծում հիդրոտեխնիկայի ոլորտում
17467
Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման ոլորտում

«Էլլիպս ՋիԷյ» ՍՊԸ-ն հայտնի է նաև իր սեփական արտադրության սարքավորումներով, որոնցից են, օրինակ, տարբեր չափսերի չհրկիզվող պահարանները, դրամապահոցների դռները, հսկիչ ազդանշանային սարքավորումները, սելեկտիվ անցումային համակարգիսարքավորումները, դռները, դարպասները, դեպոզիտային պահարանները, լուսացույցերը և այլն: Վերջին նորամուծություններից են՝ հերթերի կառավարման համակարգը, սննդի կետերում ավտոմատ սպասարկման համակարգը, քննությունների կազմակերպման համակարգը, մրցաշարի արդյունքների գրանցման ավտոմատ համակարգը:

«Էլլիպս ՋիԷյ» կազմակերպությունը սերտ համագործակցում է անվտանգության համակարգեր արտադրող համաշխարհային առաջատար ընկերությունների հետ։ Բացի սեփական արտադրանքից, ներկայացվում են այնպիսի ընկերությունների արտադրանքներ, ինչպիսիք են՝ ADI International, GENIUS SPA, MICRO DIGITAL INC., ORMISTONE LTD, Pelco Global, Pyronix Limited, ROGER sp.j., Zhuhai EVERPRO Co., Ltd և այլն ։ Ավելի քան 33 տարի լինելով առաջատարը անվտանգության համակարգերի ոլորտում «Էլլիպս ՋիԷյե» ընկերությունը կուտակել է հարուստ փորձ և բարձր հեղինակություն։ Այն ունի ավելի քան 1500 ֆիզիկական և իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող հաճախորդներ․ այդ թվում նաև պետական հաստատություններ, բանկեր, գաղութներ, հյուրանոցներ և այլն։

ՄԵՐ ՓՈՐՁԸ
redCircle transparentCircle blueCircle
«Էլլիպս ՋիԷյ» ՍՊԸ-ն Հայաստանում անվտանգության համակարգերի ոլորտում գործող առաջին ձեռնարկությունն է: Այն ստեղծվել է 1989թ-ին՝ որպես նեղ մասնագիտական կազմակերպություն՝ անվտանգության տեխնիկական միջոցների նախագծման, արտադրության, ներմուծման, տեղադրման և սպասարկման ոլորտում։
1+
Տարվա փորձ
1+
Իրականացված նախագծեր
1+
Մասնագիտացված բրենդեր
1+
Բարձրակարգ մասնագետներ
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Արարատ Բանկ
Թուլս Թաուն
Գլոբբինգ
Էլվուդ Կահույք
Գրանդ Տոբակո
Օնլայն Շոփինգ Նեթվորք
Սեքյուրիթի Դրիմ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

1976 թ.-ին Պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանող 22-ամյա Գուրգենը ձեռք է բերում Phakard H8 մակնիշի ավտոմեքենա և 10 տարի շարունակ սեփական ուժերով վերանորոգելուց հետո այն վաճառում է գերմանացի մի գնորդի: 1989թ. Էր, Սովետական Միության մութ ու ցուրտ տարիները, երբ Գուրգենի փոքր եղբայրը՝ Ալեքսանը, Ռուսաստանի դաշնությունում պաշտպանում է գիտական ատենախոսությունը, վերադառնում հայրենիք և եղբոր հետ որոշում հիմնել ավտոմատ դարպասների արտադրություն: Մեքենայի վաճառքից վաստակած ամբողջ հասույթով բազմազավակ ընտանիքի տղաները վարձակալում են 216 ք/մ մակերեսով ծածկ, կառուցում պատերը, գնում տարբեր հաստատություններից դուրս գրված հաստոցները, վերանորոգում դրանք և սկսում արտադրությունը:

git

Արտադրությանն ընթացք տալու համար պատրաստում էին նաև չհրկիզվող պահարաններ, որոնց արտադրամասն ընտանիքի տան խոհանոցն էր: Առաջին բունկերային դուռն արտադրվեց 1991 թվականին՝ պաշտպանության նախարարության պատվերով՝ զինանոցներում տեղադրելու նպատակով: Սպիտակ կտորով ծածկված 2մ բարձրությամբ, 1.5մ լայնքով և 1.5 տոննա կշռող դուռը վերամբարձ կռունկի միջոցով տեղափոխվեց պաշտպանության նախարարություն: Փոխնախարարն իր գրասենյակ հրավիրեց Զաքարյան եղբայրներին և ներկաներին առաջարկեց ոտնկայս խմել տղաների կենացը: Այսպես սկիզբ դրվեց հետագայում արդեն Էլլիպս անունը ստացած անվտանգության համակարգերի ոլորտում գործող կազմակերպությունը: Հետագայում ինժեներ-մեխանիկ մասնագիտությամբ Գուրգենին և էլեկտրոնային տեխնիկայի ինժեներ Ալեքսանին միացան նաև նրանց քույրերը՝ Անահիտը, ով ապահովում էր ծրագրավորումը, և Շուշանիկը, ով զբաղվում էր հաշվապահությամբ:

Տարբերանշանը հորինել է Գուրգենը դեռ համալսարանական տարիներին: Դասերի ժամանակ իր մտքերը տետրերի վերջին էջերին հանձնելիս նա անգամ պատկերացում չուներ, որ երբևէ հենց դրանցից մեկը կդառնա իրենց սեփական ձեռնարկության խորհրդանիշը: Տարբերանշանի գույների համադրության պատճառը հանդիսացել է լսարանում գրիչների միայն կարմիր, կապույտ և սև գույների առկայությունը:

git