«Էլլիպս»-ը Հանրային Հեռուստատեսության եթերում

«Էլլիպս»-ի տնօրեն Ալեքսան Զաքարյանը «Օրակարգ ինդեքս» հաղորդման շրջանակներում խոսեց բնակարաններում ունեցած թանկարժեք իրերի վերահսկման ամենաապահով տարբերակի մասին: Պ. Զաքարյանի համոզմամբ տեսահսկման սարքեր տեղադրելով՝ մարդիկ գողությունից հետո ոստիկանին օգնում են հասկանալ անկոչ հյուրի բարձրահասակ լինելու կամ չլինելու մասին կամ նրա կողմից ավարի տեղն իմանալու կամ չիմանալու մասին: Բանը դրան չհասնելու համար ճիշտ տարբերակն անվտանգության մեխանիզմ ունենալն է: «Էլլիպս»-ի ղեկավարը նշեց, որ հանցագործի դուռը կոտրելու, պատուհանից ներխուժելու կամ ցանկացած այլ տարբերակով տուն մտնելու դեպքում սարքն այնպիսի աղմուկ է բարձրացնում, որ կողոպտիչն անմիջապես փախչում է: Բարձր աստիճանի պաշտպանություն ապահովող նման համակարգեր, ըստ «Էլլիպս»-ի վիճակագրության, Հայաստանում ունեն բնակարանների ոչ ավելին քան 10%-ը: Սխալ է այն պատկերացումը, թե դա թանկ հաճույք է: 1 սենյականոց բնակարանին անհրաժեշտ տեխնիկան, ներառյալ տեղադրումն ու մեկ տարվա երաշխիքը, կազմում է 127000 դրամ, իսկ 4 սենյականոցինը՝ 169000 դրամ: Պ. Ալեքսանը պնդեց, որ 29 տարիների փորձը ցույց է տվել, որ ոչ մի գող ահազանգման համակարգի աղմուկի տակ չի շարունակում մնալ բնակարանում: