Phone

+374 (10) 231 520

Հովանավորում ենք «Sevan Startup Summit»-ը Սևանում

Հետևելով և կարևորելով Seaside Startup Summit-ի գործունեությունը՝ մենք որոշում կայացրեցինք աջակցել և հովանավորել այս տարվա գալա միջոցառումը, որը կկայանա Սևանում սույն թվականի հուլիսի 22-ից 29-ը: Seaside Startup Summint-ը վրանային ճամբար-ստարտափների միջոցառում է, որի նպատակն է ստեղծել կամուրջ ներդրողների և ձեռնարկատերերի համագործակցության համար: Սևան Ստարտափ Սամիթ 2018-ը լինելու է այս տարի իրականցված բոլոր սամիթների գալա միջոցառումը: Այն միավորելու է 1000 ձեռնարկատերերի աշխարհի տարբեր անկյուններից և ստեղծելու է համագործակցության կամուրջ: Էլլիպսը կավտոմատացնի ծառայությունները սամիթի ողջ տարածքում՝ սկսած մուտքի/ելքի համակարգից մինչև ուտեստի գնումները: Էլլիպսի շնորհիվ սամիթի տարածքում բոլոր գործողությունները կիրականացվեն առանց մարդկային միջամտության: