Phone

+374 (10) 231 520

«Tire Killer» անվադողերի դակիչ

Մեր նոր արտադրությունը՝ «Tire Killer» անվադողերի դակիչը անվտանգության ապահովման գործում մեծ նշանակություն կունենա:
Դակիչը  կառուցված է որակյալ մետաղից, կառավարվում է վահանակով կամ էլ ավտոմատ  համակարգով և աշխատում է մոդուլային սկզբունքով: Մեկ մոդուլի երկարությունը մոտավորապես մեկ մետր է, համակցման միջոցով կարող է մի քանի մետրանոց ճանապարհ փակել: Եթե ավտոմեքենան փորձում է առանց արտոնագրի արգելափակոցը ջարդել ու դուրս գալ, ապա հետո նրան հետապնդելը կարող է բարդույթներ առաջացնել: Այս սարքի առկայության դեպքում վարորդը՝ արգելված տարած մտնելու դեպքում, վնասելու է անվադողերը և չի կարողանալու շարունակել ճանապարհը:
Արտադրելով Հայաստանում`մենք ապահովում ենք աշխատատեղեր և կանխում արտագաղթը: