Phone

+374 (10) 231 520

Մեզ սպասվում են մեծ փոփոխություններ

Նիկողայոս 27 հասցեում գտնվող կառույցն ի սկզբանե շահագործվել է ավտոտրանսպորտի նախարարության հաշվիչ կենտրոնի կողմից: 1991թ-ին «էլլիպս» ընկերությունը վարձակալեց, ապա 1997թ.-ին գնեց ամբողջ շենքը: Կառույցն ուներ հետաքրքիր ինտերիերի դիզայն: Մուտքի պատերը երեսապատված էին տրավերտինով, հատակը՝ գրանիտ քարով, առաստաղն ու երիզներն էլ պատրաստված էին գիպսից և ունեին այդ ժամանակաշրջանին համապատասխան գեղեցիկ զարդանախշեր: Տարիներ շարունակ «էլլիպս»-ը փորձեց պահպանել նախնական դիզայնը, սակայն շինարարության ոչ բավարար որակի և տարիների շահագործման հետևանքով այլևս հնարավոր չէր շարունակել պահպանել: Այսպիսով, ընկերության 30 ամյակին ընդառաջ որոշվեց վերանորոգել այն՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ և որակյալ նյութեր: Շուտով «Elwood» ընկերության երիտասարդ ճարտարապետների թարմ և հետաքրքիր մտքերի շնորհիվ «էլլիպս»-ը նոր շունչ կտա թե՛ իր հաճախորդներին և թե՛ աշխատակիցներին: