Phone

+374 (10) 231 520

Պատմություն
mission_hover

1976 թ.-ին Պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանող 22-ամյա Գուրգենը ձեռք է բերում Phakard H8 մակնիշի ավտոմեքենա և 10 տարի շարունակ սեփական ուժերով վերանորոգելուց հետո այն վաճառում է գերմանացի մի գնորդի: 1989թ. Էր, Սովետական Միության մութ ու ցուրտ տարիները, երբ Գուրգենի փոքր եղբայրը՝ Ալեքսանը, Ռուսաստանի դաշնությունում պաշտպանում է գիտական ատենախոսությունը, վերադառնում հայրենիք և եղբոր հետ որոշում հիմնել ավտոմատ դարպասների արտադրություն: Մեքենայի վաճառքից վաստակած ամբողջ հասույթով բազմազավակ ընտանիքի տղաները վարձակալում են 216 ք/մ մակերեսով ծածկ, կառուցում պատերը, գնում տարբեր հաստատություններից դուրս գրված հաստոցները, վերանորոգում դրանք և սկսում արտադրությունը:

mission_hover

Արտադրությանն ընթացք տալու համար պատրաստում էին նաև չհրկիզվող պահարաններ, որոնց արտադրամասն ընտանիքի տան խոհանոցն էր: Առաջին բունկերային դուռն արտադրվեց 1991 թվականին՝ պաշտպանության նախարարության պատվերով՝ զինանոցներում տեղադրելու նպատակով: Սպիտակ կտորով ծածկված 2մ բարձրությամբ, 1.5մ լայնքով և 1.5 տոննա կշռող դուռը վերամբարձ կռունկի միջոցով տեղափոխվեց պաշտպանության նախարարություն: Փոխնախարարն իր գրասենյակ հրավիրեց Զաքարյան եղբայրներին և ներկաներին առաջարկեց ոտնկայս խմել տղաների կենացը: Այսպես սկիզբ դրվեց հետագայում արդեն Էլլիպս անունը ստացած անվտանգության համակարգերի ոլորտում գործող կազմակերպությունը: Հետագայում ինժեներ-մեխանիկ մասնագիտությամբ Գուրգենին և էլեկտրոնային տեխնիկայի ինժեներ Ալեքսանին միացան նաև նրանց քույրերը՝ Անահիտը, ով ապահովում էր ծրագրավորումը, և Շուշանիկը, ով զբաղվում էր հաշվապահությամբ:

mission_hover

Տարբերանշանը հորինել է Գուրգենը դեռ համալսարանական տարիներին: Դասերի ժամանակ իր մտքերը տետրերի վերջին էջերին հանձնելիս նա անգամ պատկերացում չուներ, որ երբևէ հենց դրանցից մեկը կդառնա իրենց սեփական ձեռնարկության խորհրդանիշը: Տարբերանշանի գույների համադրության պատճառը հանդիսացել է լսարանում գրիչների միայն կարմիր, կապույտ և սև գույների առկայությունը: