Phone

+374 (10) 231 520

Ընկերության մասին
«Էլլիպս Ջիէյ»-ի առաքելությունն է ուսումնասիրել, նախագծել, արտադրել և սպասարկել անվտանգության այնպիսի ժամանակակից համակարգեր, որոնք կհամապատասխանեն ցանկացած հաճախորդի պահանջներին
«Էլլիպս ՋիԷյ» ՍՊԸ-ն Հայաստանում անվտանգության համակարգերի ոլորտում գործող առաջին ձեռնարկությունն է: Այն ստեղծվել է 1989թ-ին՝ որպես նեղ մասնագիտական կազմակերպություն՝ անվտանգության տեխնիկական միջոցների նախագծման, արտադրության, ներմուծման, տեղադրման և սպասարկման ոլորտում։Ներկա դրությամբ ձեռնարկությունը զբաղեցնում է մոտ 5500 քառ մետր ադմինիստրատիվ և 4.000 քառ.մետր արտադրական տարածք, որտեղ աշխատում են 100-ից ավելի բարձրակարգ մասնագետներ։ «Էլլիպս ՋիԷյ» ՍՊԸ-ն Հայաստանում անվտանգության համակարգերի ոլորտում գործող միակ ընկերությունն է, որն ունի ծրագրային անվտանգության միջազգային ստանդարտի սերտիֆիկատ՝ ISO 27001: Ձեռնարկությունն ունի նաև որակի կառավարման սերտիֆիկատ ISO 9001:2008 /92Q10758/ և հետևյալ լիցենզիաները՝
  • N11109 /էներգետիկայի ոլորտում նախագծման/
  • N11110 /էներգետիկայի ոլորտում շինարարության/
  • N14394 /կապի ոլորտում նախագծման/
  • N14255 /կապի ոլորտում շինարարության/
  • N14392 /հիդրոտեխնիկայի ոլորտում շինարարության/
  • N14393 /հիդրոտեխնիկայի ոլորտում նախագծման/

«Էլլիպս ՋիԷյ» ՍՊԸ-ն հայտնի է նաև իր սեփական արտադրության սարքավորուներով, որոնցից են, օրինակ, տարբեր չափսերի չհրկիզվող պահարանները, դրամապահոցների դռները, հսկիչ ազդանշանային սարքավորումները, սելեկտիվ անցումային համակարգիսարքավորումները, դռները, դարպասները, դեպոզիտային պահարանները, լուսացույցերը և այլն: Վերջին նորամուծություններից են՝ հերթերի կառավարման համակարգը, սննդի կետերում ավտոմատ սպասարկման համակարգը, քննությունների կազմակերպման համակարգը, մրցաշարի արդյունքների գրանցման ավտոմատ համակարգը:
«Էլլիպս ՋիԷյ» կազմակերպությունը սերտ համագործակցում է անվտանգության համակարգեր արտադրող համաշխարհային առաջատար ընկերությունների հետ։ Բացի սեփական արտադրանքից, ներկայացվում են այնպիսի ընկերությունների արտադրանքներ, ինչպիսիք են՝ ADI International, GENIUS SPA, MICRO DIGITAL INC., ORMISTONE LTD, Pelco Global, Pyronix Limited, ROGER sp.j., Zhuhai EVERPRO Co., Ltd և այլն ։ Ավելի քան 25 տարի լինելով առաջատարը անվտանգության համակարգերի ոլորտում «Էլլիպս ՋիԷյե» ընկերությունը կուտակել է հարուստ փորձ և բարձր հեղինակություն։ Այն ունի ավելի քան 1500 ֆիզիկական և իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող հաճախորդներ․ այդ թվում նաև պետական հաստատություններ, բանկեր, գաղութներ, հյուրանոցներ և այլն։
mission_hover