Phone

+374 (10) 231 520

mission_hover
mission_img_1
mission_hover
mission_img_2
mission_hover
mission_img_3

Նորություններ

mission_hover

«Էլլիպս»-ը Հանրային Հեռուստատեսության եթերում

«Էլլիպս»-ի տնօրեն Ալեքսան Զաքարյանը «Օրակարգ ինդեքս» հաղորդման շրջանակներում խոսեց բնակարաններում ունեցած թանկարժեք իրերի վերահսկման ամենաապահով տարբերակի մասին: Պ. Զաքարյանի համոզմամբ տեսահսկման սարքեր տեղադրելով՝ մարդիկ գողությունից հետո ոստիկանին օգնում են հասկանալ անկոչ հյուրի բարձրահասակ լինելու կամ չլինելու մասին կամ նրա կողմից ավարի տեղն իմանալու կամ չիմանալու մասին: Բանը դրան չհասնելու համար ճիշտ տարբերակն անվտանգության մեխանիզմ ունենալն է: «Էլլիպս»-ի ղեկավարը նշեց, որ հանցագործի դուռը կոտրելու, պատուհանից ներխուժելու կամ ցանկացած այլ տարբերակով տուն մտնելու դեպքում սարքն այնպիսի աղմուկ է բարձրացնում, որ կողոպտիչն անմիջապես փախչում է: Բարձր աստիճանի պաշտպանություն ապահովող նման համակարգեր, ըստ «Էլլիպս»-ի վիճակագրության, Հայաստանում ունեն բնակարանների ոչ ավելին քան 10%-ը: Սխալ է այն պատկերացումը, թե դա թանկ հաճույք է: 1 սենյականոց բնակարանին անհրաժեշտ տեխնիկան, ներառյալ տեղադրումն ու մեկ տարվա երաշխիքը, կազմում է 127000 դրամ, իսկ 4 սենյականոցինը՝ 169000 դրամ: Պ. Ալեքսանը պնդեց, որ 29 տարիների փորձը ցույց է տվել, որ ոչ մի գող ահազանգման համակարգի աղմուկի տակ չի շարունակում մնալ բնակարանում: 

mission_hover

Մեզ սպասվում են մեծ փոփոխություններ

Նիկողայոս 27 հասցեում գտնվող կառույցն ի սկզբանե շահագործվել է ավտոտրանսպորտի նախարարության հաշվիչ կենտրոնի կողմից: 1991թ-ին «էլլիպս» ընկերությունը վարձակալեց, ապա 1997թ.-ին գնեց ամբողջ շենքը: Կառույցն ուներ հետաքրքիր ինտերիերի դիզայն: Մուտքի պատերը երեսապատված էին տրավերտինով, հատակը՝ գրանիտ քարով, առաստաղն ու երիզներն էլ պատրաստված էին գիպսից և ունեին այդ ժամանակաշրջանին համապատասխան գեղեցիկ զարդանախշեր: Տարիներ շարունակ «էլլիպս»-ը փորձեց պահպանել նախնական դիզայնը, սակայն շինարարության ոչ բավարար որակի և տարիների շահագործման հետևանքով այլևս հնարավոր չէր շարունակել պահպանել: Այսպիսով, ընկերության 30 ամյակին ընդառաջ որոշվեց վերանորոգել այն՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ և որակյալ նյութեր: Շուտով «Elwood» ընկերության երիտասարդ ճարտարապետների թարմ և հետաքրքիր մտքերի շնորհիվ «էլլիպս»-ը նոր շունչ կտա թե՛ իր հաճախորդներին և թե՛ աշխատակիցներին:  

mission_hover

«Tire Killer» անվադողերի դակիչ

Մեր նոր արտադրությունը՝ «Tire Killer» անվադողերի դակիչը անվտանգության ապահովման գործում մեծ նշանակություն կունենա:
Դակիչը  կառուցված է որակյալ մետաղից, կառավարվում է վահանակով կամ էլ ավտոմատ  համակարգով և աշխատում է մոդուլային սկզբունքով: Մեկ մոդուլի երկարությունը մոտավորապես մեկ մետր է, համակցման միջոցով կարող է մի քանի մետրանոց ճանապարհ փակել: Եթե ավտոմեքենան փորձում է առանց արտոնագրի արգելափակոցը ջարդել ու դուրս գալ, ապա հետո նրան հետապնդելը կարող է բարդույթներ առաջացնել: Այս սարքի առկայության դեպքում վարորդը՝ արգելված տարած մտնելու դեպքում, վնասելու է անվադողերը և չի կարողանալու շարունակել ճանապարհը:
Արտադրելով Հայաստանում`մենք ապահովում ենք աշխատատեղեր և կանխում արտագաղթը:

Լուսացույցի զարգացումը

light_1

Առաջին ոչ էլեկտրական գազային լուսային ազդանշանը

light_1 1868

light_1 Անգլիա, Լոնդոն

light_1 Երկաթուղային ազդանշանային ինժեներ Ջ.Պ. Նայտի հայտնագործությունը

light_2

Առաջին էլեկտրական լուսացույցը

light_1 1912

light_1 Միացյալ Նահանգներ, Յուտա, Սոլթ Լեյք Սիթի

light_1 Ոստիկան Լեսթեր Ուայլի հայտնագործությունը

light_3

Առաջին քառակողմյա և եռագույն լուսացույցը

light_1 1920

light_1 Դեթրոյթ, Միչիգան

light_1 Ոստիկան Ուիլիամ Փոթսի հայտնագործությունը

light_4

Առաջին երկկողմանի լուսացույցը

light_1 2016

light_1 Հայաստան, Երևան

light_1 «Էլլիպս ՋիԷյ» ընկերության հայտնագործությունը

Նորություններ
02Մայիս2018

Նիկողայոս 27 հասցեում գտնվող կառույցն ի սկզբանե շահագործվել է ավտոտրանսպորտի նախարարության հաշվիչ կենտրոնի կողմից: 1991թ-ին «էլլիպս» ընկերությունը վարձակալեց, ապա 1997թ.-ին գնեց ամբողջ շենքը: Կառույցն ուներ հետաքրքիր ինտերիերի դիզայն: Մուտքի պատերը երեսապատված էին տրավերտինով, հատակը՝ գրանիտ քարով, առաստաղն ու երիզներն էլ պատրաստված էին գիպսից և ունեին այդ ժամանակաշրջանին համապատասխան գեղեցիկ զարդանախշեր: Տարիներ շարունակ «էլլիպս»-ը փորձեց պահպանել նախնական դիզայնը, սակայն շինարարության ոչ բավարար որակի և տարիների շահագործման հետևանքով այլևս հնարավոր չէր շարունակել պահպանել: Այսպիսով, ընկերության 30 ամյակին ընդառաջ որոշվեց վերանորոգել այն՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ և որակյալ նյութեր: Շուտով «Elwood» ընկերության երիտասարդ ճարտարապետների թարմ և հետաքրքիր մտքերի շնորհիվ «էլլիպս»-ը նոր շունչ կտա թե՛ իր հաճախորդներին և թե՛ աշխատակիցներին:  

09Օգոստոս2016

«Էլլիպս»-ի տնօրեն Ալեքսան Զաքարյանը «Օրակարգ ինդեքս» հաղորդման շրջանակներում խոսեց բնակարաններում ունեցած թանկարժեք իրերի վերահսկման ամենաապահով տարբերակի մասին: Պ. Զաքարյանի համոզմամբ տեսահսկման սարքեր տեղադրելով՝ մարդիկ գողությունից հետո ոստիկանին օգնում են հասկանալ անկոչ հյուրի բարձրահասակ լինելու կամ չլինելու մասին կամ նրա կողմից ավարի տեղն իմանալու կամ չիմանալու մասին: Բանը դրան չհասնելու համար ճիշտ տարբերակն անվտանգության մեխանիզմ ունենալն է: «Էլլիպս»-ի ղեկավարը նշեց, որ հանցագործի դուռը կոտրելու, պատուհանից ներխուժելու կամ ցանկացած այլ տարբերակով տուն մտնելու դեպքում սարքն այնպիսի աղմուկ է բարձրացնում, որ կողոպտիչն անմիջապես փախչում է: Բարձր աստիճանի պաշտպանություն ապահովող նման համակարգեր, ըստ «Էլլիպս»-ի վիճակագրության, Հայաստանում ունեն բնակարանների ոչ ավելին քան 10%-ը: Սխալ է այն պատկերացումը, թե դա թանկ հաճույք է: 1 սենյականոց բնակարանին անհրաժեշտ տեխնիկան, ներառյալ տեղադրումն ու մեկ տարվա երաշխիքը, կազմում է 127000 դրամ, իսկ 4 սենյականոցինը՝ 169000 դրամ: Պ. Ալեքսանը պնդեց, որ 29 տարիների փորձը ցույց է տվել, որ ոչ մի գող ահազանգման համակարգի աղմուկի տակ չի շարունակում մնալ բնակարանում: 

մեր գործընկերները